Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Ազատության պողոտայում ծառեր են հատվել

13:18, 22 Փետրվար, 2012

 

ԵՐԵՎԱՆ, 22  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ոստիկանության ծառայողները Ազատության պողոտայի թիվ 12/1 և 12/2 շենքերի հարակից տարածքում հայտնաբերել են 11 ծառաբուն: Ինչպես «Արմենպրես»-ին տղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պարզվել է, որ ծառերը ապօրինի հատել է 1973 թ. ծնված Արտակ Կ.-ն: Նա ոստիկանությունում բացատրություն է տվել, որ նշված տարածքը Երևանի քաղաքապետի որոշմամբ` աճուրդային վաճառքով, սեփականության իրավունքով հատկացվել է իրեն` երկհարկանի հասարակական սպասարկման օբյեկտ կառուցելու համար:
Առուվաճառքի պայմանագրի հիման վրա՝  2011 թ. նոյեմբերի 11-ին, տրվել է սեփականության վկայական, և տարածքում շինարարական աշխատանքներ սկսելու նպատակով, առանց համապատասխան թույլտվության, 11 ծառերը հատվել են իր նախաձեռնությամբ: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 125 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ