Ուկրաինայի Գերագույն ռադան խաղամոլներին հավասարեցրել Է ալկոհոլիկներին
13:16, 22 Փետրվար, 2012ԿԻԵՎ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Գերագույն ռադան սահմանափակել Է այն քաղաքացիների գործունակությունը, որոնք չարաշահում են մոլախաղերը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՈւՆԻԱՆ-ը, Քաղաքացիական օրենսգրքում համապատասխան ուղղումներ կատարելու օգտին քվեարկել Է նիստերի դահլիճում գրանցված 413 պատգամավորներից 340-ը:
«Մոլախաղերի չարաշահում» են համարվում այն դեպքերը, երբ մարդը դրանց վրա ծախսում Է իր վաստակած գումարի մեծ մասը կամ վաճառում Է իր ունեցվածքը, ինչի հետեւանքով նա եւ իր մերձավորները հայտնվում են դժվարին ֆինանսական կացության մեջ:
Օրինագիծը խորհրդարան Է մտցրել Յուլյա Տիմոշենկոյի դաշինքից պատգամավոր Յուրի Օդարչենկոն: Ընդունված ուղղումների համաձայն՝ կսահմանափակվի իրենց ունեցվածքը ինքնուրույն տնօրինելու խաղամոլների իրավունքը: Նման կախվածություն ունեցող մարդիկ կունենան նաեւ խնամակալներ, որոնք կհետեւեն նրանց ծախսերին:
Դիտվել է 207 անգամ

Ֆոտոհոսք
RSS
