Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Քաբուլում ԱՄՆ դեսպանատունը շրջափակման մեջ է

12:38, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաբուլում ԱՄՆ դեսպանատան վրա փետրվարի 22-ին տեղի է ունեցել հարձակում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Reuters-ը: Դեսպանատան աշխատակիցները հայտնել են, որ դեսպանատունը հայտնվել է շրջափակման մեջ, եւ բոլոր շրջագայությունները դադարեցվել են մայրաքաղաքում տեղի ունեցող բողոքի ցույցի հետեւանքով, որը կապված է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գլխավոր բազայում «Ղուրան»-ն այրելու հետ: «Դեսպանատունը շրջափակման մեջ է: Խնդրում ենք, որ բոլորդ ապահով լինեք այդտեղ»,-նշել է դեսպանատան մի պաշտոնյա Twitter-ի իր էջում: Ոստիկանությունը կրակ է արձակել, քանի որ հազարավոր ցուցարարներ կրկին  հավաքվել են բողոքի ցույցի ընդհարումներից մեկ օր հետո, երբ փետրվարի 21-ին վառեցին մահմեդականների սուրբ գրքի օրինակները:

Դիտվել է 81 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ