Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Կազմակերպության չորանոցը գույքով այրվել է

11:55, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կույբիշև փողոցի թիվ 320 տան տանիքում: Այս մասին տեղեկություն է ստացվել փետրվարի 21-ին` ժամը 13.47-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է Գ.Սարգսյանին պատկանող տան տանիքի ծխնելույզի շրջակա հատվածը:

Նույն օրը` ժամը 16.13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Թևոսյան փողոցի թիվ 2 հասցեում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.31-ին, մարվել` 16.37-ին:

Այրվել է Gate World ՍՊԸ-ին պատկանող չորանոցը` գույքով: 

Նույն օրը` ժամը 20.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արալեզ գյուղի Կոմիտասի փողոցի թիվ 20 տանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մատական հաշվարկ: Մ.Ավետիսյանին պատկանող տան խոհանոցում այրվել է վարագույր: 

Փետրվարի 22-ին` ժամը 08.02-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում այրվում է ավտոբուս: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ջրատարը: Այրվում է Ս.Հարությունյանին պատկանող «ԼԱԶ» մակնիշի 29 ԼԼ 115 պետհամարանիշի ավտոբուսի սրահը:  

Դիտվել է 62 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ