Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Ավտովթարից տուժել են վարորդներն ու անցորդը

11:40, 22 Փետրվար, 2012

 

ԵՐԵՎԱՆ, 22  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան փետրվարի 21-ին ժամը 04.30-ին Շինարարների և Աբելյան փողոցների խաչմերուկում բախվել է բենզալցակայանի պատին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նույն օրը` ժամը 17.00-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել է «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փետրվարի 22-ին` ժամը 02.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 117 կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և ընկել ճամփեզրյա դաշտը: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախօրեին` ժամը 15.00-ին, «Դեու-Մատիզ»  մակնիշի ավտոմեքենան Երևանի Տերյան փողոցի թիվ 62/Ա շենքի մոտ վրաերթի է ենթարկել մի տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերում կատարվում է քննություն:

 

Դիտվել է 89 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ