Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Թուրք երիտասարդները բողոքի ցույց են կազմակերպել Էրդողանի դեմ

11:34, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսքուդարում Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի դեմ բողոքի ցույց անցկացնող 3 երիտասարդ ձերբակալվել է: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ռադիկալ» թերթը:

Վարչապետ Էրդողանը Դոլմաբահչեի վարչապետի գրասենյակում Չինաստանի փոխնախագահի հետ հադիպումից հետո Ուսքուդարի իր տուն է գնացել: Տան ճանապարհին գտնվող կանգառներից մեկում 3 երիտասարդ բողոքի ցույց են կազմակերպել Էրդողանի դեմ: Վարչապետի թիկնազորի անդամները ձերբակալել են նրանց:  Ձերբակալվածներից մեկը դիմադրություն է ցույց տվել նկարահանում իրականացնող լրագրողներին: Երիտասարդները Ուսքուդարի ոստիկանական բաժանմունք տարվելուց և հարցաքննվելուց հետո ազատ են արձակվել: 

Դիտվել է 107 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ