Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Պետությունը կիրականացնի գյուղատնտեսական կենդանիների պատվաստում

12:05, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կհաստատի 2012-2014 թվականների գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը, այս մասին հարցն ընդգրկրված է գործադիրի` փետրվարի 23-ի նիստի օրակարգում: Ծրագրի նպատակն է կենդանիների վարակիչ հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդությունների նկատմամբ հանրապետության անասնագլխաքանակը հակաանասնաճարակային կանխարգելիչ միջոցառումների մեջ ներառելով' ունենալ այդ հիվանդությունների նկատմամբ վարակամերժ (իմուն ֆոն ունեցող) գլխաքանակ, հանրապետության տարածքում կայուն անասնահամաճարակային վիճակ, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչության պաշտպանության բարձր մակարդակ:

Ակնկալվում է հանրապետությունում յուրաքանչյուր տարի շուրջ 800 հազար գլուխ խոշոր եղջերավոր, 850 հազ. գլուխ մանր եղջերավոր, 130 հազ. գլուխ խոզերի և այլ գյուղատնտեսական կենդանիների պատվաստված և վարակամերժ անասնագլխաքանակ, կայուն անասնահամաճարակային վիճակ, կենդանական ծագման ավտանգ սննդամթերքի և հումքի ապահովում:

Ծրագրի իրականացման նպատակով կհատկացվի 1 միլիարդ 632 միլոն դրամ:

Դիտվել է 142 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ