Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Նուբարաշենում հարբած տղամարդը սպանել է հյուրին

11:30, 22 Փետրվար, 2012

 

ԵՐԵՎԱՆ, 22  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 21-ին` ժամը 11.50-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն թաղամասի տնակներից մեկի մերձակայքում տղամարդու դիակ է հայտնաբերվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը 45-ամյա Լյովա Ապրոյանին պատկանող կիսակառույց տնակի մոտ հայտնաբերել է 45-ամյա  Գրիգոր Հաջի-Պողոսյանի  դիակը` բռնության հետքերով: Նույն օրը` ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Նուբարաշենի Ա-2 թաղամասից բերման են ենթարկել Լյովա Ապրոյանին: Նա խոստովանել է, որ փետրվարի 20-ի երեկոյան ժամը 19-ի սահմաններում, տանը, ոգելից խմիչքի ազդեցության տակ, վիճաբանել է Գրիգոր Հաջի-Պողոսյանի հետ և բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա դեմքին ու գլխին:
Ապրոյանը ձերբակալված է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

 

Դիտվել է 117 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ