Հասարակական

Հայաստանում կհիմնվի Եվրոպայի խորհրդի գրասենյակ

2 րոպեի ընթերցում

Հայաստանում կհիմնվի Եվրոպայի խորհրդի գրասենյակ

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կհիմնվի Եվրոպայի խորհրդի գրասենյակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպայի խորհրդի միջև Երևանում ԵԽ-ի գրասենյակի և դրա իրավական կարգավիճակի մասին» փոխըմբռնման հուշագրի կնքման հարցն ընդգրկված է գործադիրի փետրվարի 23-ի նիստի օրակարգում:

Փաստաթղթի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ-ում ԵԽ-ի գրասենյակի հիմնումը պայմանավորված է անդամ-երկրներում ԵԽ ներկայության ապահովման վերաբերյալ Նախարարների Կոմիտեի «Եվրոպայի Խորհրդի գրասենյակների կարգավիճակի մասին» 2010 թվականի հուլիսի 7-ին ընդունված որոշմամբ:

Գրասենյակը գալիս է փոխարինելու 2002 թվականից Հայաստանում գործող ԵԽ տեղեկատվական գրասենյակին և 2003 թվականից գործող ԵԽ Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի ինստիտուտին:

Կարեւորելով ՀՀ-ԵԽ համագործակցությունը և հաշվի առնելով, որ երկկողմ Գործողությունների ծրագրի և համագործակցության այլ միջոցառումների ու նախագծերի բանակցման և իրականացման գործում ԵԽ գրասենյակն ունենալու է զգալի դերակատարում' Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարում Երևանում ԵԽ գրասենյակի հիմնումը և դրա վերաբերյալ Փոխմըբռնման Հուշագրի ստորագրումը:

ԵԽ գրասենյակների ստեղծումը նաև տրամաբանական արդյունքն է ԵԽ Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնված ԵԽ ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացի, որի նպատակն է առավել արդյունավետ դարձնել թե՛ ԵԽ կառույցների գործունեությունը, և թե՛ ԵԽ ներկայությունը անդամ-երկրներում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում