Հասարակական

Շիրակում պատահարից Թուրքիայի քաղաքացի է տուժել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրի-Երեւան ավտոմայրուղու 7-րդ կմ-ում` Ազատան գյուղի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան փետրվարի 22-ի ժամը 2-ին մոտ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ մխրճվել ձնակույտի մեջ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, անհրաժեշտ է եղել մեքենան քարշակով դուրս բերել երթեւեկելի մաս: Դեպքի մասին տեղեկացվել է «Ախուրյանի Ճանշին» ՓԲԸ հերթապահը, ով հետագայում հայտնել է, որ ավտոճանապարհը մաքրված է եւ երթեւեկելի` հրաժարվելով դեպքի վայր տեխնիկա ուղարկել: Իրավիճակը պարզելու նպատակով դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի61 K 10238 պետհամարանիշով բեռնատար կցորդով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել ձորակը: Վարորդը` Թուրքիայի քաղաքացի1952 թ. ծնված Տունա Ջուլֆիկառը տեղափոխվել է Գյումրիի «Գյուլբենկյան» հիվանդանոց: Տուժածի վիճակը բժիշկները բավարար են գնահատել:

Նույն օրը` ժամը 02.43-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհի 6-րդ կմ-ում խցանվել է երկու ավտոմեքենա: Ժամը03.48-ի սահմաններում հրշեջ-փրկարարների ուժերով խցանումից դուրս են բերվելVQV 683 պետհամարանիշով «Ֆորդ տրանզիտ» մակնիշի եւ10 ՏԼ 535 պետհամարանիշով «Օպել օմեգա» մակնիշի ավտոմեքենաները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում