«Ռեալ»-ին չհաջողվեց առավելության հասնել. Տեսանյութ
10:24, 22 Փետրվար, 2012ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի հերթական խաղում Մոսկվայի բանակի կենտրոնական ակումբը հյուրընկալեց «Ռեալ»-ին:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, բանակայիններին հաջողվեց խաղն ավարտել ոչ-ոքի: Հաշիվը բացեց Կրիստիանու Ռոնալդուն` 28-րդ րոպեին: Խաղի ավելացված րոպեին «ԲԿՄԱ»-ի ֆուտբոլիստներից Պոնտուս Վերնբլումը գրավեց «Ռեալ»-ի դարպասը: «Ռեալ»-«ԲԿՄԱ» առաջին հանդիպումն ավարտվեց 1-1:
Թիմերի հաջորդ հանդիպումը կկայանա մարտի14-ին:
Դիտվել է 124 անգամ

Ֆոտոհոսք
RSS
