Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Արթուր Աբրահամի մրցակիցը հայտնի է

09:45, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը կլինի մարտի 31-ին, Գերմանիայի Քիլ քաղաքի Sparkassen-Arena մարզահամալիրում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը, հաստատված է նաեւ Աբրահամի մրցակցի անունը` EBU վարկածով նախկին չեմպիոն 33-ամյա լեհ Պյոտր Վիլշեւսկի:

«Մարտական եմ տրամադրված` ինչպես միշտ: Հերթական անգամ կգնամ հաղթելու, իսկ մինչ այդ ինձ սպասում են ամենօրյա մարզումներ»,- նշել է Արթուր Աբրահամը:

Հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն-Արենա» համալիրում Աբրահամն արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասին  մենամարտի  5–րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց` նվաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը։

Դիտվել է 759 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ