Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Բելգրադ կմեկնեն երեք Ջուլֆալակյանները

21:12, 21 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը  կմասնակցի մարտի 6-11-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը:

 Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրել Է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում:

Գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն  Լեւոն Ջուլֆալակյանը թիմի կազմում ըստ քաշային կարգերի ընդգրկել Է հետեւյալ 7 մարզիկներին՝ 55կգ քաշային Ռոման Ամոյան, 60կգ՝ Արթուր Մկրտչյան, 66կգ՝Արամ Ջուլֆալակյան, 74կգ՝ Արսեն Ջուլֆալակյան, 84կգ՝Հրաչյա Հովհաննիսյան, 96կգ Արթուր Ալեքսանյան, 120կգ՝Յուրի Պատրիկեեւ:

Նշենք, որ ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը որոշ չափով փոփոխության Է ենթարկվել, իսկ Արսեն եւ Արամ Ջուլֆալակյանները թիմի գլխավոր մարզիչ Լ.Ջուլֆալակյանի որդիներն են:

Տեղեկացնենք նաեւ, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները մարզիչ Արմեն Բաբալարյանի ղեկավարությամբ   հրավիրվել են մասնակցելու  փետրվարի 24-26-ը Իրանի Խոմ քաղաքում կայանալիք ըմբշամարտի միջազգային մրցաշարի:

Դիտվել է 115 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ