Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Հրայր Թովմասյանը հանդիպել է քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի հետ

21:13, 21 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը փետրվարի 21-ին  հանդիպել է նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի հետ: Այս մասին «Արմենպրես» -ին տեղեկացրին ՀՀ Արդարադատության նախարարությունից:
Նախարարը նախ ներկայացրել է  քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրները, իրականացված եւ իրականացվելիք քայլերն ու ծրագրերը, ապա լսել է դիտորդական խմբի անդամներին եւ խմբի ղեկավար Արթուր Սաքունցին, ովքեր ներկայացրել են իրենց կարծիքով հրատապ լուծում պահանջող խնդիրները:
Թովմասյանը կարևորել է դիտորդական խմբի անաչառ վերահսկողությունը, ինչպես նաեւ արդյունավետ համագործակցությունը նախարարության հետ, որը հնարավորություն կտա օպերատիվորեն վերհանել բոլոր խնդիրները եւ թերությունները, քննարկել դրանք հաղթահարելու ձևերն ու ուղիները: 
Կողմերը պայմանավորվածություն են  ձեռք բերել հնարավորինս համատեղել ջանքերը ոլորտում առկա խնդիրները վերհանելու եւ համապատասխան լուծումներ տալու համար:

Դիտվել է 122 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ