Արմեն Աշոտյանը պաշտոնական այցով կմեկնի Լիտվա
20:40, 21 Փետրվար, 2012ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 22-ից 24-ը կմեկնի Լիտվայի Հանրապետություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունից, այցի ընթացքում նախատեսվում է քննարկումներ բարձրագույն կրթության ոլորտում հավատարմագրման, օպտիմալացման, նախնական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների, նոր մասնագիտությունների ներդրման, ֆինանսավորման և այլ հարցերի շուրջ:
Այցի ընթացքում նախատեսվում են նաեւ հանդիպումներ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Դիտվել է 445 անգամ

Ֆոտոհոսք
RSS
