Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

«Գլենդեյլ Հիլզը» շարունակում է բնակարանաշինության ծրագիրը Լոռու մարզում

19:43, 21 Փետրվար, 2012

ՎԱՆԱՁՈՐ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գլենդել Հիլզ» ՓԲԸ կողմից` «1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանաշինության պետական ծրագրի» շրջանակներում կատարված աշխատանքների շրջանակներում 2009 թ. Լոռու մարզի գյուղական համայնքներում և Սպիտակ քաղաքում բնակարանաշինության համար 7 մլրդ 229 մլն դրամ բյուջեի շրջանակներում կառուցվել է 523 անհատական բնակելի տուն: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ դրանցից 220-ը կառուցվել է Սպիտակի Նոր քաղաք թաղամասում, 303-ը` Լոռու մարզի 8 գյուղերում:

Սպիտակի Նոր քաղաքում, ինչպես անհատական տներ են կառուցվել, այնպես էլ իրականացվել է տարածքի բարեկարգում, կանաչապատում, անցկացվել են թաղամասի արտաքին ինժեներական ցանցերը:

2010 թվականին սկսվել են 385 անհատական բնակելի տների շինարարական աշխատանքները` 6,86 մլրդ դրամ բյուջեով: Դրանցից 115-ը անավարտ բնակելիներ են: Ընդհանուր առմամբ, Շիրակի և Լոռու մարզերի 35 գյուղական համայնքներում բնակարանաշինության համար նախատեսված 27 մլրդ դրամ բյուջեի մնացած մասը կուղղվի 2011-12 թվականներին իրականացվող աշխատանքներին:

Ինչպես «Արմենպրեսի»-ին հայտնեց Լոռու մարզպետի խորհրդական Լեւոն Ասլանյանը, այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին Սպիտակի տարածաշրջանի Շիրակամուտ, Լուսաղբյուր, Հարթագյուղ, Մեծ Պարնի, Գեղասար, Գոգարան, Սարահարթ, Արեւաշող, Ջրաշեն, Լեռնավան, Սարամեջ, Կաթնաջուր, Ծաղկաբեր, Լեռնանցք գյուղական համայնքներում շահագործման կհանձնվի 203 բնակելի տուն: Աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են: Այս տարի բնակարանային շինարարության ծրագրում ընդգրկվել է եւս 10 համայնք` Գուգարքի եւ Ստեփանավանի տարածաշրջաններից: Դրանք են Լեռնապատը, Դարպասը, Գուգարքը, Եղեգնուտը, Վահագնին, Գարգառը, Գյուլագարակը, Վարդաբլուրը, Լեջանն ու Ուռուտը:

Դիտվել է 116 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ