Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Բնակարանաշինության տեմպերը Լոռու մարզում դանդաղել են

19:41, 21 Փետրվար, 2012

          ՎԱՆԱՁՈՐ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում մարզպետ Արթուր Նալբանդյանի` մի շարք համայնքապետերի հետ անցկացրած խորհրդակցության թեման մարզում շարունակվող բնակարանաշինության ընթացքին էր վերաբերվում: «Արմենպրես»-ը հաղորդում է որ աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին նաեւ կառուցապատումն իրականացնող կազմակերպությունների, «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ «Դեբեդ» մասնաճյուղի ներկայացուցիչները:

Արթուր Նալբանդյանը նշեց, որ «Գլենդեյլ Հիլզ» կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի հետ կապված մի շարք խնդիրներ են կուտակվել, անհանգստացնող հանգամանք է նաեւ այն, որ աշխատանքները փոքր-ինչ դանդաղել են: Պատճառները մի քանիսն են` աշխատուժի անբավարարություն, որոշ դեպքերում հոսանքի հասանելիության խնդիրներ: Մինչ այժմ պատրաստ չեն նաեւ որոշ բնակիչների փաստաթղթերը կամ դրանցում ճշտումների կարիք կա. օրինակ, Վահագնի համայնքում շահառու 25 ընտանիքներից ոչ մեկի փաստաթղթերը դեռեւս պատրաստ չեն:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում հստակեցվեցին հետագա անելիքները, տրվեցին հետաքրքրող հարցերի պատասխաններ, համայնքապետարաններին հանձնարարվեց ավելի աչալրջորեն մոտենալ խնդիրներին, աջակցել թե՛ շինարարության ընթացքին (օրինակ` անհրաժեշտ աշխատատեղերի լրացման գործում), թե՛ շահառու ընտանիքներին, որպեսզի ոչ ոք դուրս չմնա ծրագրից:

Դիտվել է 95 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ