Անթիլիասի մայրավանքում նշել են Մեծ պահքի մեկնարկը
19:47, 21 Փետրվար, 2012ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն ազդարարել է Մեծ պահքի մեկնարկը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Անթիլիասի կաթողիկոսարանից, փետրվարի 20-ին պահքի մեկնարկն ազդարարվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցված պատարագով:
Փետրվարի 22-ի առավոտյան` Արևագալի արարողության ավարտին Մայր տաճարում անցկացվելու են հոգևոր խորհրդածություններ, որոնց կմասնակցի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը և հոգևոր հայրեր:
Դիտվել է 129 անգամ

Ֆոտոհոսք
RSS
