Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

«Սեւան» մարզական ընկերությունը ցանկանում է դուրս գալ միջազգային ասպարեզ

18:29, 21 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի «Սեւան» մարզական ընկերությունը հետաքրքրվում Է Մոսկվայում ստեղծվող մարզական ընկերությունների միջազգային միության աշխատանքներով եւ կցանկանար ծանոթանալ  եւ մասնակցել դրանց: 

 Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի «Սեւան» գյուղական մարզական ընկերության աշխատակազմի ղեկավար Արշակ Կնյազյանը:

Նա նշեց, որ նման կազմակերպությունը կարող Է համակարգել տարբեր երկրների  մարզական ընկերությունների ընդհանուր գործունեությունը, այն ավելի Էֆեկտիվ դարձնելով: «Սեւան» մարզական ընկերության նախագահ, ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Բազմասեր Առաքելյանը արդեն համապատասխան հրավեր ստացել է:

Ներքայումս քննարկվում Է մարզական ընկերությունների միջազգային միության  հիմնադիր ժողովի անցկացման գաղափարը:

Դիտվել է 89 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ