Տարածաշրջանային

Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կրկին հետաձգվել է

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կրկին հետաձգվել է

ԲԱՔՈՒ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների` փետրվարի կեսերին նախատեսված հանդիպումը կրկին անգամ անորոշ ժամանակով հետաձգվել է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ԱզերիՊրես» լրատվական գործակալությունը:

Երեք երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը նախատեսված էր անցկացնել այս տարվա հունվարի 17-ին` Նախիջեւանում: Հանդիպումը տեղի չի ունեցել այն պատճառով, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն այդ օրերին պետք է մասնակցեր այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» հիմնադիր Ռաուֆ Դենքթաշի` Նիկոզիայում տեղի ունենալիք հուղարկավորությանը: Ավելի վաղ, երեք երկրների արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունեցել Իրանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում