Թողարկվել են «Սոչի-2014»-ին նվիրված մետաղադրամներ
17:01, 21 Փետրվար, 2012ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թողարկվել են 2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին նվիրված առաջին՝ 25 ռուբլիանոց մետաղադրամները:
Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով gazeta.ru կայքը:
Դրանք թեմատիկ բնույթ են կրում եւ նվիրված են խաղերի մարզաձեւերին, ռուսաստանյան ձմռանը եւ բնությանը:
Մետաղադրամների ընդհանուր քանակը կազմելու Է 10 միլիոն, սեպտեմբերին թողարկվելու են 100 ռուբլիանոցներ եւ 2 ոսկե հուշադրամներ:
Դիտվել է 77 անգամ

Ֆոտոհոսք
RSS
