Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Հարուցված վարչական վարույթը մեկ ամսում պատասխան կտա Լյուդմիլա Սարգսյանի մտահոգությանը

16:59, 21 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարությունում վարչական վարույթ Է հարուցվել Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանի դիմում-նամակի հիման վրա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը, Լյուդմիլա Սարգսյանը գրավոր կտեղեկացվի վարչական վարույթ սկսելու վերաբերյալ: Օրենքով սահմանված ժամկետում` մեկ ամսում, համապատասխան որոշում կկայացվի:

Այս տարվա փետրվարին տեղի է ունեցել քաղաքական ուժի գործադիր մարմնի եւ ղեկավարի փոփոխություն: Որպես ատենապետ գրանցվել է Գևորգ Պերկուպերկյանը, որի գործողությունների դեմ բողոքում է նախկին ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Նա փետրվարի 21-ին հրավիրված ասուլիսում պնդեց, որ կուսակցության գրանցման համար ՀՀ արդարադատության նախարարություն կեղծ տվյալներ են ներկայացվել:

«Հունվարի 20-ին Գևորգ Պերկուպերկյանի և նրա աջակիցների կողմից հայտարարվել է ՍԴՀԿ 8-րդ հերթական համագումարի մասին, որին, իբր, մասնակցել եմ նաև ես, սակայն չեմ վերընտրվել որպես ատենապետ: ՍԴՀԿ-ի ատենապետ է ընտրվել Գևորգ Պերկուպերկյանը, որն էլ փաստաթղթերը շտապելով ներկայացրել է պետռեգիստր և գրանցվել որպես ՍԴՀԿ-ի ներկայիս ատենապետ»,-պարզաբանեց Լյուդմիլա Սարգսյանը:

Պերկուպերկյանը դիմում է ներկայացրել ոստիկանություն' պահանջելով իրեն վերադարձնել ՍԴՀԿ-ի կնիքն ու փաստաթղթերը: Ի պատասխան այս քայլի Սարգսյանը նամակ է ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն' նշելով, որ կեղծիք է տեղի ունեցել, իսկ Դատախազությունից պահանջել է պատժել բոլոր նրանց, ովքեր կեղծիքի միջոցով փորձել են գրանցվել:

Դիտվել է 148 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ