Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

ԱՄՆ-ը Ադրբեջանում հեղաշրջում եւ իշխանափոխություն է նախապատրաստում. Ադրբեջանցի քաղաքագետ

16:53, 21 Փետրվար, 2012

ԲԱՔՈՒ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնի կողմից Ադրբեջանում դեսպան նշանակելու գործընթացը հետաձգվելու կապակցությամբ ադրբեջանցի քաղաքագետ Ջումշուդ Նուրիեւը հայտարարել է, որ տարբեր պատրվակներով Ադրբեջանում դեսպան նշանակելուց ԱՄՆ-ի խուսափելու հետեւում ոչ թե այդ երկրում անցկացվելիք առաջիկա ընտրություններն են, այլ այն, որ պաշտոնական Վաշինգտոնը նպատակադրվել է հեղաշրջում իրագործել Ադրբեջանում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանցի քաղաքագետը հայտարարել է ադրբեջանական «Հուրիեթ» թերթին տված հարցազրույցում:

«Կառավարելի քաոսի միջոցով ԱՄՆ-ը ծրագրում է հեղաշրջում իրագործել Ադրբեջանում եւ փոխել իշխանությունը: Այդ պատճառով էլ հիմնական նպատակից ուշադրությունը շեղելու համար առայժմ Վաշինգտոնը խուսափում է դեսպան ուղարկել Բաքու` հեղաշրջման մեջ մասնակցության մեղադրանքից ազատվելու համար: Ինչպես տեսնում եք` Ռուսաստան ուղարկված ԱՄՆ դեսպանը, դեռ տեղը չտաքացրած, հանդիպեց երկրի ընդդիմության հետ: Դրանից հետո Վաշինգտոնին մեղադրեցին այն բանում, որ ԱՄՆ դեսպանը հատուկ Մոսկվա  է ուղարկվել` Ռուսաստանում հեղաշրջում իրագործելու համար: Ադրբեջան նույնպես դեսպան չի ուղարկվում, որպեսզի պաշտոնական Բաքուն կասկածների մեջ չընկնի եւ կորցնի զգաստությունը», -եզրակացրել է քաղաքագետը:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրերս հաստատել է որոշ երկրներում դեսպանների նոր նշանակումները, որոնց շարքում Ադրբեջանը բացակայում է:

Դիտվել է 72 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ