Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Ֆրոնտեքսի հետ համագործակցությունը կնպաստի Հայաստանի սահմանային ենթակառուցվածքների արդիականացմանը

16:09, 21 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 21  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Եվրամիության անդամ երկրների արտաքին սահմաններում գործառնական համագործակցության կառավարման եվրոպական գործակալության (ՖՐՈՆՏԵՔՍ) ղեկավար Իլկա Լայթինենին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԱԽ-ից, կողմերը քննարկել են Հայաստանում սահմանային ենթակառուցվածքների արդիականացման համապարփակ գործընթացի վերջին զարգացումները: Այս համատեքստում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը կարևորել է Ֆրոնտեքսի` սահմանային անվտանգության ոլորտում ԵՄ անդամ երկրների գործառնական համագործակցության համակարգման պատասխանատու մասնագիտացված և անկախ կառույցի փորձագիտական ներուժի կիրառումը Հայաստանում, ինչը ենթադրում է համատեղ վերլուծությունների իրականացում, վերապատրաստումներ, փորձի փոխանակում, ինչպես նաև տեխնիկական աջակցություն: ԱԱԽ քարտուղարը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ֆրոնտեքսի միջև համագործակցությունը մեծապես կնպաստի թե Հայաստանի Հանրապետության սահմանային ենթակառուցվածքների արդիականացման գործընթացին, թե Եվրամիության արտաքին սահմանների անվտանգության ապահովմանը:  

 Իլկա Լայթինենը նշել է, որ 2010թ. ԱԱԽ քարտուղարի գլխավորած պատվիրակության` Լեհաստան կատարած այցից հետո համագործակցության հաստատման գործընթացը սահուն և անխոչընդոտ ընթացք է ունեցել և կամրագրվի փետրվարի 22-ին ստորագրվելիք Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի և Ֆրոնտեքսի միջև աշխատանքային համաձայնագրով:  

Պարոն Լայթինենը նաև իր գոհունակություն է հայտնել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարության առնչությամբ և ընդգծել, որ Հայաստանն այն սակավաթիվ երկրներից է, որն այդ ռազմավարությամբ կարողացել է առավելապես հաջողված կերպով միասնական գործընթացում համախմբել սահմանի կառավարման ոլորտում ներգրավված տարբեր գերատեսչություններին:  

Քննարկվել են նաև համաձայնագրի ստորագրումից հետո իրականացվելիք միջոցառումների շրջանակներում մի շարք նոր նախաձեռնությունների իրականացման հեռանկարները: 

Դիտվել է 514 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ