Պաշտոնական

ՀՀ նախագահն ընդունել է ՖՐՈՆՏԵՔՍ-ի գործադիր տնօրենին

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահն ընդունել է ՖՐՈՆՏԵՔՍ-ի գործադիր տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրամիության արտաքին սահմաններում համագործակցության օպերատիվ կառավարման գործակալության` ՖՐՈՆՏԵՔՍ-ի գործադիր տնօրեն Իլկա Լայտինենին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, զրուցակիցները կարևորել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացումը, որի օրակարգը, կողմերի հավաստմամբ, տարեցտարի հարստանում է նոր ոլորտներով: Սահմանների կառավարման ոլորտում փոխգործակցությունը և սահմանային անվտանգության ապահովումը Հայաստանի համար արդիական խնդիր համարելով` Նախագահ Սերժ Սարգսյանն այդ տեսանկյունից կարևորել է ՖՐՈՆՏԵՔՍ-ի գործադիր տնօրենի այցը մեր երկիր: Նախագահն ընդգծել է, որ նշված ուղղությամբ նախաձեռնված բարեփոխումների շրջանակում ընթացիկ տարվանից Հայաստանում սկսվելու են ենթակառուցվածքների ամբողջական վերափոխման, սարքավորումների վերազինման և անձնակազմի վերապատրաստման ուղղությամբ աշխատանքները: Հանրապետության ղեկավարը հույս է հայտնել, որ ՖՐՈՆՏԵՔՍ-ի օժանդակությամբ այդ աշխատանքները հաջողությամբ ավարտին կհասցվեն:

ԵՄ արտաքին սահմաններում համագործակցության օպերատիվ կառավարման գործակալության գործադիր տնօրենը գոհունակությամբ է նշել, որ այցի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի և ՖՐՈՆՏԵՔՍ-ի միջև ստորագրվելու է գործառնական համագործակցության համաձայնագիր, որը փոխադարձաբար օգտակար կլինի և՛ Հայաստանի, և՛ գործակալության, և՛ ԵՄ երկրների համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում