Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Հնգամյա բրիտանացի տղային թույլատրել են փոխել սեռը

15:36, 21 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնգամյա բրիտանացի Զակ Էյվեյրին դարձել է Մեծ Բրիտանիայի ամենաերիտասարդ բնակիչը` «սեռական ինքնության անկարգություն» հիվանդության ախտորոշմամբ: Ծնողները, բժիշկները եւ հոգեբաններն աջակցել են նրա` աղջիկ դառնալու որոշմանը, իսկ դպրոցում հատուկ նրա համար բացել են «գենդերային չեզոք զուգարան»: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Daily Mail-ը: Զակի մոր խոսքով` նախկինում տղան իրեն դրսեւորել է ինչպես բոլոր այդ տարիքի տղաները: Սակայն ժամանակ անց սկսել է տարվել «արքայադստրերի» մասնակցությամբ մուլտֆիլմերով, որից հետո նրա աշխարհայացքը կտրուկ փոխվել է: Հիմա Զակի պահարանը լի է աղջիկների հագուստով, նա խաղում է տիկնիկներով եւ մազերից հյուսեր է անում:

Այդուհանդերձ, աշխարհում աճում է դեռահասների եւ փոքր տարիքում երեխաների թիվը, որոնց բժիշկներն օգնում են փոխել սեռը: Սակայն, ծնողները եւ բժիշկները միայն հազվադեպ դեպքերում են համաձայնում եւ հավանություն տալիս դեռահասներին փոխել սեռը: Այս խնդրի շուրջ որոշ փորձագետներ հորդորում են  մանկաբույժներին զգուշանալ, երբ բուժման նպատակով երեխաներին նշանակում են հորմոնալ դեղեր եւ միջոցներ, որոնք իրենց հերթին արգելափակում են երեխայի սեռական հասունության ընթացքը:

Դիտվել է 121 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ