Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Ադրբեջանում իշխանության համար կլանային պայքարը մեկնարկել է

15:09, 21 Փետրվար, 2012

ԲԱՔՈՒ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում 2013 թ-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների հետ կապված` սկսվել են միջազգային կազմակերպությունների կանխատեսած ներիշխանական կլանային բախումները, որոնք ուղղված են սեփական ճակատագիրը ապահովելու համար դիրքերն ուժեղացնելուն եւ մրցակիցների դիրքերը թուլացնելուն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական «Պոլիգոն» լրատվական կայքը, Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովը լուրջ աշխատանքներ է սկսել` վերջին մի քանի ամիսների ընթացքում իր վերահսկողությունից դուրս մնացած բնագավառները ձեռք բերելու համար: Դրա համար նա օգտվում է ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովի եւ տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաեւի հնարավորություններից` թիրախ դարձնելով գյուղատնտեսության նախարար Իսմեթ Աբբասովին, տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովին, Բաքվի գործադիր իշխանության ղեկավար Հաջիբալա Աբբասովին եւ կրթության նախարար Միսիր Մարդանովին:

Այս մասին կայքին տեղեկացրած աղբյուրը հայտնել է, որ ներքին խմբավորումների բախումը կանխելու համար իշխանությունը զգուշացրել է Քեմալադդին Հեյդարովի գլխավորությամբ մի քանի օրիգարխների, սակայն, գործընթացը ցույց է տալիս, որ նախագահական ընտրություններին ընդառաջ` ներիշխանական կլանային բախումներն անխուսափելի են:

«Գաղտնիք չէ, որ Քեմալադդին Հեյդարովի կլանի անդամ ֆինանսների նախարար Սամի Շարիֆովը նրան արդեն «իմ նախագահ» է դիմում: Բյուջեի թալանի պատասխանատվությունից զրկվելու համար ֆինանսների նախարարը երկրի ղեկավարությանը մի ցուցակ է ներկայացրել, որում մի շարք պետական կառույցների մեղադրել է բյուջեն թալանելու մեջ: Հետաքրքիրն այն է, որ այդ կազմակերպությունների 90 տոկոսը Քեմալադդին Հեյդարովի վերահսկողությունից դուրս կազմակերպություններ են: Այդ պատճառով, ներկայում իշխանության վերին շրջանակները Հաշվիչ պալատի միջոցով լուրջ ստուգումներ են սկսել երկրի ֆինանսական կառույցներում: Լուրեր են պտտվում, որ այդ ստուգումներից հետո «զոհաբերվելու» են Հաջիբալա Աբութալիբովն ու Իսմեթ Աբբասովը: Ծրագրվում է նաեւ տրանսպորտի նախագահի տապալումը: Փորձագետները գտնում են, որ Սամիր Շարիֆովի կյանքի կոչած այդ ստուգումների արդյունքում իշխանության ներսում կմեծանա միայն Քեմալադդին Հեյդարովի հեղինակությունը: Սակայն, հակառակ կողմը քնած չէ, եւ այն, որ Հաշվիչ պալատի նախագահ Հեյդար Ասադովը Զիյա Մամեդովի խնամին է, լուրջ խնդիրներ է առաջացնում Քեմալադդին Հյեդարովի ծրագրերում: Բանը հասել է նրան, որ կլաններն իրար մեղադրում են անգամ Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններ ունենալու մեջ: Խնդիրը նրանում է, թե կկարողանա, արդյոք, Ադրբեջանի գերագույն հրամանատար Իլհամ Ալիեւը պահպանել ներիշխանական հրադադարը, թե երկիրը կհայտնվի ներիշխանական սուր բախումների մեջ», -հարցադրում է ադրբեջանական կայքը:

Դիտվել է 65 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ