Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Կքննարկվի ԵԱՀԿ տարածքում սովորական սպառազինությունների ապագան

14:49, 21 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը Վիեննայում կանցկացվի փետրվարի 23-24-ին:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵԱՀԿ պաշտոնական կայքը, նստաշրջանի քննարկման հիմնական թեման է լինելու ԵԱՀԿ տարածքում սովորական սպառազինությունների ապագան: Նստաշրջանին մասնակցելու են պատվիրակություններ նաև ԱՄՆ-ից ու ՌԴ-ից:

Վեհաժողովի քաղաքական եւ ռազմական հարցերով հանձնաժողովը քննարկելու է ԵԱՀԿ տարածքում հակաահաբեկչական գործողությունների իրականացմանը, իսկ երկրորդ հանձնաժողովը՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին, մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:

Ակնկալվում է, որ վեհաժողովի նստաշրջանում ելույթներով հանդես կգան ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուն, Ավստրիայի խորհրդարանի նախագահ Բարբարա Պրամմերը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը: Նստաշրջանում ԵԱՀԿ նախագահության կողմից հանդես կգա Իռլանդիայի եվրոպական հարցերի նախարար Լուսինդա Կրեյտոնը:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավարն է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Սաֆարյանը:

Դիտվել է 218 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ