Թուրքիային անհանգստացրել է Պուտինի հայտարարությունը
13:09, 21 Փետրվար, 2012ԱՆԿԱՐԱ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիային խստորեն անհանգստացրել է թուրքական Մալաթիայում եւ Եվրոպայում ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայելու գործողություններին անհամաչափ պատասխան տալու մասին Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով CNNTurk հեռուստաալիքը, Ռուսաստանում նախագահական ընտրություններին երկու շաբաթից էլ քիչ ժամանակ մնացած` խստորեն արձագանքելով ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերի նոր նախագծերին, Պուտինը հայտարարել է, որ առաջիկա 10 տարիներին ռուսական բանակի զարգացման համար մոտ 770 մլրդ դոլար ներդրումներ են կատարվելու, ինչի արդյունքում նորացվելու է զինված ուժերում օգտագործվող զենքը: Այս մասին ընդարձակ հրապարակումով հանդես է եկել «Ռոսիսկայա գազետա» թերթը:
CNNTurk-ը հայտնում է, որ ռուսաստանյան թերթը մեջբերել է Պուտինի խոսքերն այն մասին, որ բանակն արդիականացնելու որոշումն ընդունվել է արտաքին սպառնալիքները կանխելու նպատակով, եւ նշել ՌԴ վարչապետի հետեւյալ խոսքը. «Հատկապես` նկատի առնելով նաեւ Թուրքիայի Մալաթիա քաղաքի մոտ տեղադրված ՆԱՏՕ-ի հրթիռային վահանի համակարգը, Պուտինն ասել է, որ Մոսկվան պետք է միջոցներ ձեռնարկի ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգերի դեմ, որոնք պետք է լինեն իրենց հզորությամբ դրանք գերազանցող ռազմավարական միջուկային օդային եւ տիեզերական պաշտպանության համակարգերը»:
Դիտվել է 170 անգամ

Ֆոտոհոսք
RSS
