Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի մրցամարտի պայմանագիրը կնքված Է

12:35, 21 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան եւ Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահը փետրվարի 20-ին կնքել են պայմանագիր` 2012 թվականի մայիսին այս պատկերասրահում շախմատի աշխարհի գործող չեմպիոն, հնդկաստանցի Վիշվանաթան Անանդի եւ այս տիտղոսի հավակնորդ, իսրայելցի Բորիս Գելֆանդի  միջեւ աշխարհի չեմպիոնի տիտղոսի մրցամարտի անցկացման վայրի վերաբերյալ:

Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով e3e5.com շախմատային կայքը:

Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի դիտորդների խորհրդի նախագահ Արկադի Դվորկովիչը եւ Տրետյակովյան պատկերասրահի գլխավոր տնօրեն Իրինա Լեբեդեւան նշել են, որ այս մրցամարտի անցկացումը Մոսկվայում մեծ պատիվ Է Ռուսաստանի համար: 

Դիտվել է 114 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ