Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Քրգործ է հարուցվել նույն բնակարանը երեք տարբեր մարդկանց վաճառելու դեպքի առթիվ

12:32, 21 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 21  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ`  կիսակառույց նույն բնակարանը երեք տարբեր քաղաքացիների վաճառելու դեպքի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, «Սամոշ» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարչի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել` այդ ընկերության տնօրենի կողմից խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մասին:

Մասնավորապես նախանական տվյալներով` հաստատապես իմանալով, որ ընկերության կողմից կառուցված 51/2  հասցեի բազմաբնակարան բնակելի շենքի թիվ 1 կիսակառույց բնակարանը դեռեւս 2009թ. դեկտեմբերի 29-ի նոտարական վավերացված առուվաճառքի նախնական պայմանագրով վաճառվել է, գնորդներից թաքցնելով առուվաճառքի փաստը, 2010թ. հուլիսի 3-ին եւ 2010թ. օգոստոսի 25-ին ակնհայտ կեղծ առուվաճառքի նախնական պայմանագրերով  ՍՊ ընկերության տնօրենը վերոհիշյալ բնակարանը կրկին վաճառել է երկու տարբեր անձանց:

Վաճառքից գոյացած առանձնապես խոշոր չափերի գումարները` ընդհանուր առմամբ 31 774 000 դրամ,  հափշտակվել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ վարչություն` նախաքննություն կատարելու համար:

Դիտվել է 113 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ