Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Հայաստանը ցույց է տվել, որ չի վախենում Թուրքիայից

12:01, 21 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային խնդիրները Հայաստանի համար գերակա նշանակություն ունեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 21-ին «Հայ թուրքական արդի հարաբերությունները եւ առաջիկա հինգ տարվա հեռանկարները» թեմայով կլոր-սեղան քննարկման ժամանակ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ արձանագրությունների արդյունքում նպատակները չիրականացան, բայց կարողացանք ցույց տալ, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: «Թուրքիան օգտագործում է այնպիսի գործոններ, որոնք կապ չունեն միջպետական կարգավորումների հետ: Նա պետք է հրաժարվի իր քաղաքականությունից, որն արդեն կիրառում է երկու տասնամյակ. չպետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա»,-ասաց Սաֆրաստյանը: Նրա համոզմամբ`  հայկական դիվանագիտությունը ավելի բարձր մակարդակի վրա է գտնվում, եւ հայ-թուրքական հարաբերությունների առումով հայերը պատրաստ են միջպետական հարաբերությունների` առանց որեւէ նախապայմանի: Թուրքիան նույն կերպ պետք է վարվի: «Նկատի ունենալով Ցեղասպանության ճանաչումը, դրա դատապարտումը` կարող ենք արձանագրել, որ մենք վնաս չենք կրել ոչ մի կողմից: Մենք ցույց տվեցինք, որ հաստատակամ ենք  եւ չենք վախենում Թուրքիայից: Խոսքը չի գնում բարիդրացիական հարաբերությունների մասին, քանի որ երկու երկրների եւ նրանց ժողովուրդների միջեւ կան խորը խնդիրներ: Խոսքը գնում է նորմալ հարաբերությունների մասին»,- ասաց թուրքագետը: 

Դիտվել է 1375 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ