Մարդ առեւանգողը հայտնաբերվել է
11:33, 21 Փետրվար, 2012ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները փետրվարի 20-ին` ժամը 17.55-ին, բերման են ենթարկել Դիմիտրով գյուղի 33-ամյա մի բնակչի, ով հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով: Նույն օրը` ժամը 14.50-ին, ոստիկանության ծառայողները Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցից բերման են ենթարկել Ալավերդի քաղաքի 22-ամյա մի բնակչի, ով այս տարվա փետրվարի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով, այն է՝ մարդուն առևանգելը:
Դիտվել է 99 անգամ

Ֆոտոհոսք
RSS
