Մարիխուանա պահելու համար տղամարդ է բերման ենթարկվել
11:30, 21 Փետրվար, 2012ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով փետրվարի 20-ին` ժամը 20.30-ին, բերման են ենթարկել 38-ամյա մի տղամարդու: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցին նմանվող 12.9 գրամ դեղնականաչավուն զանգված:
Դիտվել է 98 անգամ

Ֆոտոհոսք
RSS
