Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Գրողների միության նախագահը գտնում է, որ գիրք նվիրելը պետք է կենսակերպ դառնա

19:56, 20 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գիրք նվիրելու» համահայկական տոնը չորս տարի շարունակ Հայաստանի գրողների միության ջանքերով  նշվում է փետրվարի 19-ին: Միության նախագահը գտնում է, որ սա արդեն հաջողություն ունեցող նախաձեռնություն է, որին միացել են  ՀՀ կրթության եւ գիտության եւ այս տարի նաեւ Մշակույթի նախարարությունները` կազմակերպելով «Մուտքը գրքով» միջոցառումների շարքը:

«Նշանակում է, որ գիրք նվիրելու շարժումը ոչ միայն մտավորական,  հասարակական,  ռազմավարական նշանակություն ունեցող խնդիր է»,- «Արմենպրես»-ին  ասաց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը: Հայ գրողները գիրք նվիրելու ծրագրեր են իրականացնում մայրաքաղաքի տարբեր հաստատություններում, մարզերում, մանկական գաղութում, զորամասերում:

Անանյանը շեշտեց, որ Միության գլխավոր նպատակն է, որ գիրք նվիրելու արարողակարգը դառնա կենսակերպ, ազգային ծրագիր:

«Մենք նորից պետք է առանց կարոտախտի վերադառնանք այն ժամանակներին, երբ հայ մայրիկը երեխայի ձեռքը բռնած մտնում է գրախանութ` հոգեւոր սնունդ ստանալու նպատակով»,- պատմեց Անանյանը:

Պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին` Գրողների միության նախագահը նշեց, որ իր  բոլոր ժամանակների սիրած հայ հեղինակը Թումանյանն է, արտասահմանյանը` Շեքսպիրը:

«Իմ սեղանի գիրքը Թումանյանի ստեղծագործություններն են, թե քառյակները, թե հրապարակախոսությունը»,- ընդգծեց նա:

Միության նախագահի հավաստմամբ թումանյանական  քառյակների միջոցով  մատուցում է հայ ժողովրդի բյուրեղացած իմաստությունը, ինչպես նաեւ  հրապարակախոսությունը, որը միտված է ապագային, արդիական է բոլոր տասնամյակներում:

Դիտվել է 487 անգամ



Տպել    |  In English

x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ