Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

«Մեր Հայրենիք»-ը մրցույթ փառատոնի երկրորդ փուլին մասնակցել է գյումրեցի 739 աշակերտ

17:54, 20 Փետրվար, 2012

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանի նախաձեռնությամբ, Գյումրու բոլոր դպրոցներում, մեկնարկել է «Մեր Հայրենիք»-ը խորագիտակ մրցույթ փառատոնը: Ծրագիրն անցկացվում է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի, «IMTour» տուրիսատական ընկերության եւ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի համատեղ ուժերով: Մրցույթն անցկացվում է երեք փուլով: Մրցույթի առաջին փուլը, որը ներդպրոցական էր եւ ներառում էր  շարադրություն` «Իմ հայերնիք»-ը թեմայով, ավարտվել է փետրվարի 11-ին, իսկ երկրորդ փուլը կայացել է փետրվարի 19-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամուլի քատրուղար Աննա Թադեւոսյանը, երկրորդ փուլին մասնակցել են  թվով 39 դպրոցի 739 աշակերտ: Այս փուլում  աշակերտների համար կազմվել էին մրցութային հարյուրական հարցեր` թեստային եղանակով: Արդյունքները հայտնի կդառնան այս շաբաթվա ընթացքում:Երկրորդ փուլի արդյունքներով ընտրված 150 երեխա կմեկնի գնացքով ճանաչողական մեկօրյա տուրիստական շրջագայության: Շրջագայության կմեկնեն նաեւ լավագույն ուսուցիչները: Երթուղին կներառի Գյումրի-Այրում երկաթգծին հարող պատմամշակութային ժառանգության հուշարձանները: Շրջագայության ընթացքում տեղի կունենա մրցույթի ավարտական  փուլը: Մրցույթի լավագույն  երեխաները կարժանանան արժեքավոր նվերների, իսկ հաղթողը կուղեւորվի շրջագայության Հունաստան:

Դիտվել է 237 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ