Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Զվարթնոց օդանավակայանում մաքսանենգորեն տեղափոխված ոսկյա խոշոր զարդեր են հայտնաբերվել

16:16, 20 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 20  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոիմտեի մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները փետրվարի 14-ին «Զվարթնոց» օդանավակայանում մաքսային հսկողության «կանաչ ուղին» հատելուց հետո, զննման են ենթարկել Մոսկվա-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացի Վահե Հարությունյանի ուղեբեռը, որում հայտնաբերվել են սպիտակ ոսկուց, թանկարժեք քարերով չհայտարարագրված 10 զարդեր: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՊԵԿ լրատվական ծառայությունից, դրանց ընդհանուր քաշը կազմել է 125 գրամ, իսկ մոտավոր արժեքը` նախնական գնահատմամբ` 19 հազար ԱՄՆ դոլար: Զննումն իրականացվել է` իրացնելով ՀՀ և ՌԴ մաքսային ծառայությունների իրավապահպան ստորաբաժանումների կողմից ավիափոխադրումներով իրականացվող մաքսային իրավախախտումների ոլորտում համագործակցության վերաբերյալ արձանագրության համաձայն ստացված օպերատիվ տեղեկությունները:
Փետրվարի 16-ին նույն վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, կրկին «Զվարթնոց» օդանավակայանում, մաքսային հսկողության «կանաչ ուղին» հատելուց հետո, զննման են ենթարկել Դուբայ-Երևան չվերթով ժամանած Հնդկաստանի քաղաքացի Ջիգնեշ Մեհտայի ուղեբեռը: Արդյունքում նրա ուղեբեռում հայտնաբերել են սպիտակ և դեղին ոսկուց, թանկարժեք քարերով, չհայտարարագրված 9 զարդեր` 40,5 գրամ ընդհանուր քաշով, ըստ նախնական հաշվարկների մոտ 25 հազար ԱՄՆ դոլար մաքսային արժեքով:
2011թ. ընթացքում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության կողմից հայտնաբերված ոսկյա իրերի մաքսանենգության 5 դեպքով կանխվել է ավելի քան 2,5 կգ չհայտարարագրված ոսկյա զարդերի ներմուծման փորձ:

Դիտվել է 105 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ