Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Արմեն Նազարյանը չի մասնակցի ձյուդոյի աշխարհի գավաթի մրցաշարին

15:52, 20 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ձյուդոյիստ, 66 կգ քաշային Արմեն Նազարյանը կողի վնասվածք Է ստացել Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ավարտված ձյուդոյի Գրան պրի միջազգային մրցաշարում եւ չի կարողանա մասնակցել մի քանի օր անց Պրահայում մեկնարկող ձյուդոյի աշխարհի գավաթի փուլային մրցաշարին:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել Է ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ, օլիմպիական Ա կարգի ձյուդոյի  միջազգային  մրցավար Դավիթ Խիթարյանը:

Նա նշեց, որ Նազարյանի վնասվածքը շատ լուրջ չԷ, եւ մարզիկը կհասցնի ապաքինվել մինչեւ ձյուդոյի Եվրոպայի առաջնության մրցաշարը: 

Դիտվել է 79 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ