Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Փայլակ Հովհաննիսյանը ցանկանում է լողալ Վանա լճում, հաղթահարել Լա Մանշը

15:29, 20 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գինեսի գրքում գրանցվելու կրկնակի ռեկորդ սահմանած Փայլակ Հովհաննիսյանը ցանկանում է լողալ Վանա լճում, հաղթահարել Լա Մանշը: Այս մասին փետրվարի 20-ին կայացած ասուլիսին ասաց  57-ամյա գիտնական եւ լողի երկրպագու, մաթեմատիկոս, տնտեսական գիտությունների թեկնածու Փայլակ Հովհաննիսյանը:

Նա երկու ռեկորդ է սահմանել` 21 րոպեում 2011 թվականի սեպտեմբերին հաղթահարելով Արագած լեռան լիճը` լողալով մի ափից մյուսը եւ վերադառնալով` անցնելով 580 մետր 10 աստիճան ջերմություն ջրով:  Դրանից մի քանի օր անց արդեն Սեւանա լճում   լողացել Է 8 կիլոմետր 16 աստիճան ջրում` Շորժայից մինչեւ թերակղզի, ինչը նույնպես Հայաստանում նորություն Էր, եւ համապատասխան հայտերը ներկայացվել են  նաեւ Լոնդոն՝ Գինեսի ռեկորդների գրասենյակ, որտեղից եւ պատասխան Է սպասվում:      

Հովհաննիսյանը մեծ ցանկություն ունի, որ Հայաստանում լողը լայն տարածում ստանա, դառնա դպրոցական առարկա, երկրում գործեն լողի սիրահարների ակումբներ: Նա նշեց, որ Երեւանի ճարտարապետական համալսարանի մարզական ակումբում 700 մարդ Է զբաղվում լողով: Նրա խոսքով` պետք է մատչելի պայմաններ լինեն հասարակության համար այդ սպորտաձեւով զբաղվելու համար:  

Նա հույս հայտնեց,  որ Հայաստանում լողի զարգացման խնդիրը, դրա մասսայականությունը մեծ ուշադրության կարժանանան եւ պետության, եւ մասնավոր հատվածի կողմից: Նա նշեց, որ ՀՀ լողի ֆեդերացիան իր պրոֆեսիոնալ աջակցությունը կցուցաբերի այս գործին եւ մտադիր Է լողի սիրահարների ակումբ հիմնադրել:

Ասուլիսին ներկա ՀՀ լողի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էդուարդ Մանթաշյանը նշեց, որ ողջունում Է այդ գաղափարը, եւ ֆեդերացիան պատրաստ Է նման համագործակցության:

Հովհաննիսյանն ընդգծեց, որ նա իր առաջարկությունը  ներկայացրել Է տարբեր կառույցներին,  քննարկումներ ունեցել ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեում, որտեղ նույնպես ողջունել են իր գաղափարը:

Դիտվել է 77 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ