Շվեդացին երկու ամիս մնացել է ձյան տակ եւ կենդանի մնացել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի ոստիկանությունը փրկել է մի մարդու, որը 2 ամիս մեքենայի մեջ մնացել է ձյան տակ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական akhbaar24.argaam.com -ը, 45-ամյա տղամարդը ձյան թակարդն է ընկել 2011 թ. դեկտեմբերին: Ոստիկանությունը նրա մեքենան հայտնաբերել է Ումեո քաղաքի մոտակայքում գտնվող անտառներից մեկում` քնապարկի մեջ: Շվեդացին միայն կերել է ձյուն` դիմանալով միչեւ -30 աստիճան ցրտին:
Տղամարդն արդեն ուժասպառ էր եղել, հազիվ էր կարողանում շարժվել եւ խոսել, սակայն բարեբախտաբար կենդանի է մնացել: