Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Հայաստանը կմասնակցի Լոնդոնի օլիմպիադայի լողի մրցումներին

15:01, 20 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացված Է լինելու 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի լողի մրցումներում: Այս մասին  «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ լողի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էդուարդ Մանթաշյանը:

Նա նշեց, որ Հայաստանը Միջազգային օլիմպիական կոմիտեից եւ Ջրային մարզաձեւերի միջազգային ֆեդերացիայից ստանալու է այսպես կոչված սպիտակ քարտ, որը թույլ Է տալիս օլիմպիական վարկանիշ չունեցող մարզիկին հատուկ կարգավավիճակով մասնակցել օլիմպիական խաղերին: Հարցն  այլ Է՝ քանի քարտ կհատկացվի Հայաստանին՝ 1 թե 2, սովորաբար տրվում են 2 քարտեր՝ մեկ լողորդի եւ  լողորդուհու համար:

Մանթաշյանը նշեց, որ Լոնդոն կմեկնի այն մարզիկը կամ մարզիկները, որոնք լավագույն արդյունքը ցույց կտան նախաօլիմպիական ընտրական մրցման ընթացքում:

Դիտվել է 113 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ