Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Մարգար Օհանյանի խափանման միջոցը չի փոխվի

14:38, 20 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, պաշտպանական կողմի միջնրդությունն անհիմն էր համարել նաև մեղադրող կողմը:

Պաշտպանական կողմն առաջարկում էր որպես խափանման միջոց կիրառել ստորագրություն չհեռանալու մասին կամ նրան ազատ արձակել գրավի դիմաց:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ' էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին: Մասնավորապես' 2009 թվականի հունվարից մինչեւ 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետական բյուջեի եւ ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել եւ ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար Օհանյանին է հատկացվել 2 480 720 լիտր բենզին:

Դիտվել է 690 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ