Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Ռանչպարում ձերբակալվել է անզգուշությամբ մարդ սպանած 23-ամյա աղջիկը

12:37, 20 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 18-ին` ժամը 11.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Ռանչպար գյուղից բերման են ենթարկել 23-ամյա մի աղջկա, որը փետրվարի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով, այն է՝ անզգուշությամբ մահ պատճառելը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, աղջիկը կալանավորված է:

Փետրվարի 19-ին` ժամը 16.30-ին, ոստիկանության`«Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողները Գյումրի-Մոսկվա չվերթի ուղևորների հաշվառման ժամանակ օդանավակայանի սահմանային վերահսկողության կետից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 40-ամյա Թորոս Մ.-ին, որը 2010 թ. սեպտեմբերի 7-ից հետախուզվում էր ՌԴ Օրյոլի մարզի իրավապահների կողմից:

Փետրվարի 19-ին` ժամը 01.10-ին, ոստիկանության ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել Արմավիր մարզի Մրգաշատ գյուղի 33-ամյա մի բնակչի, որը փետրվարի 8-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:

Դիտվել է 119 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ