Իրավունք

Պատահարների հետեւանքով անցորդներ են տուժել

2 րոպեի ընթերցում

Պատահարների հետեւանքով անցորդներ են տուժել

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Փետրվարի 19-ին` ժամը 15.40-ի սահմաններում, «Նիսսան Սանի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 60-ամյա մի կնոջ, ով դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադի կողմից ստացել է բուժօգնություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նույն օրն առավոտյան ժամը09.00-ի սահմաններում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Վեդի քաղաքի Արարատյան փողոցի թիվ 49 շենքի մոտ բախվել է ծառին և էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Փետրվարի 18-ին` ժամը 09.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բաբայան փողոցի թիվ 3 շենքի մոտ բախվել է մայթեզրին կայանված «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ ինքնաբերաբար տեղից շարժվելով՝ վրաերթի է ենթարկել 71-ամյա մի տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Փետրվարի 18-ին, ժամը 23.30-ին, «Իսուզու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Օհանովի փողոցում վրաերթի է ենթարկել 20-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նույն օրը`ժամը 15.00-ին, Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և երկու «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով մի «Ֆոլքսվագեն»-ը դուրս է եկել երթևեկելի մասից և վրաերթի ենթարկել 66-ամյա մի տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Փետրվարի 18-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարտունի-Վարդենիս ճանապարհի 5 կմ-ին վրաերթի է ենթարկել 32-ամյա մի տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր պատահարների առնչությամբ կատարվում է քննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում