Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Դատարանը քննարկում է Մարգար Օհանյանի խափանման միջոցը փոխելու հարցը

12:21, 20 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով դատավարությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, դատարանն անցել է խորհրդակցական սենյակ' քննելու' պաշտպանական կողմի միջնորդությունը' Մարգար Օհանյանի խափանման միջոցը փոխելու մասին: Մեղադրող կողմը անհիմն համարեց այդ միջնորդությունը եւ պահանջեց, որ դատարանն այն մերժի: Պաշտպանող կողմը պատճառաբանում է, որ բոլոր վկաների ցուցմունքները լսվել են եւ այլեւս Օհանյանի նկատմամբ կալանքը' որպես խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա:

Պաշտպանական կողմն առաջարկում է որպես խափանման միջոց կիրառել ստորագրություն չհեռանալու մասին կամ նրան ազատ արձակել գրավի դիմաց:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ' էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին: Մասնավորապես' 2009 թվականի հունվարից մինչեւ 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետական բյուջեի եւ ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել եւ ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար Օհանյանին է հատկացվել 2 480 720 լիտր բենզին:

Դիտվել է 414 անգամ



Տպել    |  In English

x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ