Տղամարդ է սպանվել կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության արդյունքում
14:46, 19 Փետրվար, 2012ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպանություն է կատարվել Նորամարգ գյուղում փետրվարի 18-ի գիշերը` ժամը 02.20-ի սահմաններում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց ոստիկանության Մասիսի բաժնում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 01:00-ի սահմաններում, Նորամարգ գյուղի տներից մեկում, կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 46-ամյա Իվետա Սարգսյանը խոհանոցային դանակով հարվածել է 49-ամյա Սամվել Բաղյանին, որը տեղում մահացել է: Իվետա Սարգսյանը ձերբակալված է:
Դանակն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 100 անգամ

Ֆոտոհոսք
RSS
