Ալեքսանդր Գուրգենովի հիշատակին Երեւանում դասական երաժշտություն է հնչել
21:30, 18 Փետրվար, 2012ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը տեղի ունեցավ փետրվարի 18-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում: Համերգը նվիրված էր անվանի պրոֆեսոր Ալեքսանդր Գուրգենովի հիշատակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համերգային ծրագրում հնչեց Յոհան Սեբաստիան Բախի «Դաշնամուրի կոնցերտ»-ը, որի մենակատարն էր Անահիտ Առուշանյանը (դաշնամուր), Էդուարդ Էլգարի «Սերենադ լարային նվագախմբի համար»-ը, Ալֆրեդ Շնիտկեի «Կոնցերտ դաշնամուրի եւ լարային նվագախմբի համար»-ը, որի մենակատարն էր Հայկ Մելիքյանը (դաշնամուր): Ինչպես նշեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը, իր համար բավական դժվար է խոսք ասել, քանի որ ընդհանրապես դժվար է բնութագրել ընկերներին: «Միայն բավական է նշել, որ ոչ ոք չի հավատում, որ նա մեզ հետ չէ: Երբ տեսնում եմ լեփ-լեցուն դահլիճը, հավատում եմ, որ նա հոգեպես մեզ հետ է»,- ասաց նա:
Հնչեց նաեւ Դմիտրի Շոստակովիչի «Կոնցերտ դաշնամուրի, շեփորի եւ լարային նվագախմբի համար»-ը, որի մենակատարներն էր Արմեն Բաբախանյանը (դաշնամուր), շեփորի մենանվագը`Երվանդ Մարգարյանի, դիրիժոր` Վարդան Հակոբյան:
Դիտվել է 159 անգամ

Ֆոտոհոսք
RSS
