Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Բակո Սահակյանը շնորհավորել է Վահագն Հովնանյանին

14:47, 18 Փետրվար, 2012

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել հայտնի գործարար եւ բարերար, «Հովնանյան ինտերնեյշնլ» ընկերության նախագահ Վահագն Հովնանյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.

«Հարգարժան պարոն Հովնանյան,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ փառապանծ հոբելյանի' ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:

Արցախում գիտենք եւ բարձր ենք գնահատում Ձեր անձնվեր գործունեությունն' ուղղված հայրենիքի շենացմանն ու բարգավաճմանը, հարազատ ժողովրդի բարօրությանը, ազգային մշակույթի եւ կրթության զարգացմանը: Մեծ է Ձեր ավանդը սփյուռքում հայապահպանության, հայոց լեզվի ու հավատքի ամրապնդման գործում: Վստահ եմ` հայրենասերի Ձեր կերպարը կոգեշնչի եւ լավ օրինակ կհանդիսանա շատ սերունդների համար:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երկար տարիների կյանք, նոր ուժ ու կորով: Թող հաջողությամբ պսակվեն Ձեր բոլոր ազգանպաստ ծրագրերն ու ձեռնարկումները' ի փառս մեր հայրենիքի ու ժողովրդի»:

Դիտվել է 123 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ