Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

«Հույսի նավակ»-ի ընթացքում հնչեց ՀՀ Առաջին տիկնոջ հեղինակած երգը

20:18, 17 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հույսի նավակ» խորագրով մանկական բարեգործական համերգն այսօր կայացավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Համերգին ներկա էր ՀՀ Առաջին տիկին, «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանը: Այն նվիրված էր ուռուցքային հիվանդություններով երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Համերգից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին:

«Այս հիմնադրամը տարիներ անց էնտուզիազմով ստեղծվեց: Ուժ եւ թափ ստացավ, երբ ֆոնդը գլխավորեց ՀՀ առաջին տիկինը: Այդքան բարություն  ունեցող եւ գործունյա կինն ամեն օր մի նոր նախաձեռնություն է ունենում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Լեւոն Իգիթյանը:                                                     Նրա խոսքով` հիվանդության բուժումը թանկ է, բայց կարեւորն այն է, որ բուժվող երեխաների քանակը մեծացել է: «Լավ ճանապարհ ենք բռնել եւ զգում ենք, թե ինչի ենք հասնում»,- ասաց նա:                       Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ գործունեություն ծավալող «Նվիրիր կյանք» հիմնադրամի ավանդական դարձած նախաձեռնությունն  ամեն տարի փետրվարին իրականացում է ի պաշտպանություն օնկոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների, այս տարի արտասովոր է ոչ միայն յուրաքանչյուր երեխայի կատարած անձնական փոքրիկ նվիրատվությամբ (500 դրամ արժողության համերգի տոմսակ), այլեւ Ռիտա Սարգսյանի բացառիկ ընծայով: 

ՀՀ առաջին տիկինը անակնկալ էր պատրաստել երեխաների համար. ներկայացվեց մի նոր երգ, որի երաժշտության հեղինակը Ռիտա Սարգսյանն էր, իսկ խոսքինը` Ավետ Բարսեղյանը: Երգը կատարվեց մի խումբ մանուկների մասնակցությամբ, նվագակցեց` Առաջին տիկինը: Լրագրողների հետ զրույցի ընթացքում առաջին տիկինը ուրախությամբ նշեց, որ երգը բարի է, երջանիկ եւ հեքիաթային: «Երգը գրելիս հաշվի է առնվել, որ այն հեքիաթի նման ունենա լավ, բարի, երջանիկ ավարտ»,- ասաց Ռիտա Սարգսյանը:                     

Նա նաեւ նշեց, որ մի փոքր հուզվել է, քանի որ վերջին անգամ բեմում նվագել էր տասներեք տարեկանում: 
   ...Եվ ինչպես երգում է ասվում` բաց ծովում օրորվող նավակն օգնության առագաստի շնորհիվ կկարողանա մանկան երազանքներն իրականություն դարձնել, եթե միասնություն ու սեր լինի: Եթե կարողանանք մի մեծ Արեւ դառնալ:



Դիտվել է 2904 անգամ



Տպել    |  In English

x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ