Գեղարքունիքում համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները
4 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2012 թվականի հունվարին Գեղարքունիքի մարզում տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը 73.3 տոկոս է կամ պլանային 94 մլն 856 հազար 500 դրամի դիմաց հավաքագրված գումարը կազմել է 69 մլն 536 հազար 900 դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի տեղակալ Յուրա Մուշեղյանը, մարզում սեփական եկամուտների հավաքագրման պատկերը, ըստ տարածաշրջանների, հետեւյալն է` Վարդենիսի տարածաշրջան` 44.3, Գավառի տարածաշրջան` 86.2, Ճամբարակի տարածաշրջան` 43.8, Մարտունու տարածաշրջան` 118.9, Սեւանի տարածաշրջան` 53.1 տոկոս: Փաստորեն, ըստ տարածաշրջանների բարձր ցուցանիշներ են հավաքագրել Մարտունու եւ Գավառի տարածաշրջանները: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ Գեղարքունիքի մարզի համայնքներում 2012 թվականի հունվար ամսվա սեփական եկամուտներ հավաքագրումը աճել է 9.8 տոկոսով, կամ 6 միլիոն 19 հազար դրամով: Վարդենիսի տարածաշրջանի համայնքներից 100 տոկոս եւ ավել ցուցանիշներ են ապահովել Ձորագյուղը` 279.7, Ներքին Գետաշենը` 256.4, Վարդաձորը` 257.8, Վարդենիկը` 198.6, Վերին Գետաշենը` 121.3, Երանոսը` 178, Լիճքը` 121.3, Վարդենիս քաղաքը` 140, Վանեւանը` 131.4, Լուսակունքը` 111.3, Մաքենիսը` 124, Գեղամաբակը` 111.1, Գեղամասարը` 106.8, Ծովակը` 100.1, Գավառ քաղաքը` 123.3, Լանջաղբյուրը` 110.1, Մարտունի գյուղը` 105.3, Անտառամեջը` 119.3, Շորժան` 146.5, Նորաշենը` 181.7 եւ Ծաղկունքը` 105.5 տոկոս:
Միջինից բարձր ցուցանիշներ են ապահովել Լճավանը` 95.4, Ներքին Շորժան` 92.9, Կարմիրգյուղը` 99.8, Նորատուսը` 80.8, Գետիկը` 98.2, Մարտունի քաղաքը` 90.9 տոկոս: Իսկ միջինից ցածր ցուցանիշներ են հավաքել հետեւյալ համայնքները. Կարճաղբյուր` 46.1, Ախպրաձոր` 9.1, Նորակերտ` 38.4, Շատվան` 20.3, Տրետուք` 16.1, Կութ` 14.1, Սոթք` 1.9, Կախակն` 11.9, Դարանակ` 6.1, Փոքր Մասրիկ` 2.1, Նորաբակ` 10.9, Ազատ` 39.6, Կուտական` 1.0, Մ. Մասրիկ` 35.1, Տորֆավան` 42.4, Այրք` 30.0, Շատջրեք` 33.8, Վ.Շորժա` 36.1, Ջաղացաձոր` 33.9, Գեղաքար` 53.6, Ազատ` 39.6, Խաչաղբյուր` 58.5, Արփունք` 49.0, Լճափ` 16.3, Ծաղկաշեն` 16.9, Հայրավանք` 66, Բերդկունք` 2.2, Գեղարքունիք` 64.2, Գանձակ` 68.8, Սարուխան` 394, Ծովազարդ` 8.5, Ճամբարակ քաղաք` 44.2, Թթուջուր` 43.5, Վահան` 8.8, Ձորավանք` 27.9, Ջիլ` 22.3, Դրախտիկ` 4.8, Աղբերք` 15.7, Արտանիշ` 2.4, Ծակքար` 63.9, Մադինա` 8.2, Արծվանիստ` 2.3, Զոլաքար` 28.7, Գեղհովիտ` 68.8, Ծովասար` 15.4, Սեւան քաղաք` 57.2, Չկալովկա` 57.4, Վարսեր` 54.8, Գեղամավան` 48.3, Դդմաշեն` 19.1, Սեմյոնովկա` 5.6, Ծովագյուղ` 51.3, Լճաշեն` 28.8, Չկալովկա` 49.8: Սեփական եկամուտների հավաքագրման զրո ցուցանիշ են արձանագրել Վաղաշեն, Այգուտ, Կալավան, Փամբակ, Դպրաբակ, Ավազան, Ծափաթաղ համայնքները:
Մուշեղյանի հավաստմամբ` սեփական եկամուտների հավաքագրումը գտնվում է մարզպետի եւ մարզպետարանի համապատասխան աշխատողների ուշադրության կենտրոնում: Չնայած տարին դեռ նոր է սկսվել ու ամեն ինչ կարելի է շտկել մյուս ամիսների հետեւողական աշխատանքով, այդուհանդերձ Գեղարքունքի մարզպետ Նվեր Պողոսյանը անթույլատրելի է համարում նախորդ տարվա ձեռքբերումներից որեւէ նահանջ քայլ անելը: